Առաջին երկու փուլերի արդյունքով ԵՊՀ մագիստրատուրա է ընդունվել 1.003 դիմորդ: Նախորդ տարվա համեմատ՝ մագիստրատուրա դիմած ուսանողների թիվը նվազել է 150-ով:
Առկա ուսուցման համակարգի ընդունելության քննություններն իրականացվում են 45 մասնագիտությունների գծով: Այս տարի արտոնագրվել է 123 նոր կրթական ծրագիր:
Տեղեկացնենք, որ մագիստրատուրայի վճարովի համակարգ ընդունված դիմորդների հրամանագրումը կատարվում է ուսման վարձը 15-օրյա ժամկետում (2-րդ փուլում մինչև հուլիսի 24-ը, 3-րդ փուլում մինչև սեպտեմբերի 15-ը) վճարելուց հետո:
Առկա ուսուցման համակարգի ընդունելությանը զուգահեռ՝ իրականացվում է նաև հեռակա ուսուցման ընդունելությունը, որը մեկնարկել է մայիսի 22-ին և կշարունակվի մինչև հոկտեմբերի 17-ը:
Հեռակա ուսուցման համակարգի ընդունելության քննություններն իրականացվում են 16 մասնագիտությունների գծով:
Նշենք նաև, որ մագիստրատուրայի հեռակա ուսուցման համակարգի ընդունելության քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 13-17-ը, իսկ դիմորդների հրամանագրումը կկատարվի ուսման վարձը մինչև նոյեմբերի 1-ը վճարելուց հետո: