Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հայտնում են, որ հուլիսի 24-ի դրությամբ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը առանց սահմանափակումների բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար։
Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: