Երիտասարդը գնացել է Կառնուտի ջրամբար և չի վերադարձել. գտնվել է նրա դին (լրացված)

Հուլիսի 24-ին, ժամը 00:17-ին տեղեկություն է ստացվել, որ 1981 թ. ծնված Կ. Գ.-ը մեկնել է Շիրակի մարզի Կառնուտի ջրամբար և չի վերադարձել, կասկածվում է, որ նա ջրահեղձվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Կառնուտի ջրամբարի արևմտյան հատվածում գտնվող արհեստական լճի (մոտ 5 մ խորությամբ, մոտ 70 մ երկարությամբ և 25 մ լայնությամբ) ափին հայտնաբերվել է Կ. Գ.-ի հագուստը:

Ժամը 03:03-ին մթության պատճառով և եղանակային պայմաններից ելնելով որոնողական աշխատանքները դադարեցվել են. կվերսկսվեն առավոտյան:

Այսօր՝ ժամը 10:40-ին վերսկսվել են որոնողական աշխատանքները:

Ժամը 14:20-ին ջրափրկարարները հայտնաբերել են ջրահեղձված՝ 1981 թ. ծնված Կ. Գ.-ի դին և դուրս բերել լճից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել