Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2017 թվականի հուլիսի 19-ի ԱԽ-10-Ո-11 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` որոշում եմ.
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանի լիազորությունները 2017 թվականի օգոստոսի 3-ից համարել դադարած»:
Նշենք, որ Հարություն Մովսեսյանը հանրությանը ավելի հայտնի է Ավետիսյանների սպանության գործից, նա է առաջին ատյանում իրականացնել այս գործի դատաքննությունը, բացի այդ պարոն Մովսեսյանն է կայացրել Մադաղիսի գործով ամբաստանյալների արդարացման դատավճիռը:
Ծնվել է 1952 թվականին Լենինական քաղաքում։
1974 թվականին ավարտել է Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը։
1974 թվականից մինչև 1975 թվականը ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։
1988 թվականին ավարտել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը։
1976 թվականից մինչև 1978 թվականն աշխատել է Ախուրյանի ճանշին 6-րդ վարչությունում։
1978 թվականից մինչև 1986 թվականն աշխատել է ՆԳ վարչությունում։
1986 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է Լենքաղկոմիվարչական առևտրա-ֆինանսական բաժնում՝ որպես հրահանգիչ։
1989 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Լենինյան քաղկոմի վարչության սոցիալական տնտեսության զարգացման բաժնում՝ որպես հրահանգիչ։
1991 թվականից մինչև 1994 թվականն աշխատել է Լենքաղխորհրդի գործկոմի քարտուղար:
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է «Հայգորգ»ՓԲԸ Գյումրու մասնաճյուղի տնօրեն։
1999 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Հարավային քաղաքացիական դատարանի դատավոր։
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: