Թիվ ԵԷԴ/3838/02/14 քաղաքացիական գործով 2016 թվականի հուլիսի 22-ին կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իրավական դիրքորոշում է հայտնել գործուղման հետ կապված ծախսերի առանձնահատկությունների և դրանց՝ աշխատավարձին հավասարեցված վճարներից տարբերությունների վերաբերյալ։
Պալատը, մասնավորապես, անդրադարձել է աշխատավարձի բնույթին, աշխատավարձի կազմի մեջ մտնող և աշխատավարձին հավասարեցված վճարներին՝ տարբերակում մտցնելով աշխատավարձի կազմում ներառվող, իրենց բնույթով փոխհատուցման ենթակա գումարների և աշխատավարձի կազմում չներառվող փոխհատուցման ենթակա գումարների միջև, և արդյունքում եզրահանգել է, որ գործուղման ծախսերը, այդ թվում՝ օրապահիկը, չեն հանդիսանում աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճար։
Իրավաբան.net