Իրավաբան Վահագն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում կարևոր խնդիր է բարձրացնում.
«Շատ կարևոր ծանուցում` Arlis.am կայքից օգտվողների ու դատական նախադեպերն Arlis-ով որոնողների համար:
Arlis-ը որոշել ա փոխել դատական նախադեպերի տեղադրման եղանակը, ու արդյունքում ստացվել ա էնպես, որ նոր տեղադրված նախադեպերի մեջ բառային որոնումը արդեն չի աշխատում:
Որ երկար չբացատրեմ, Arlis-ով բացեք օրինակ թիվ ԵԿԴ/0556/02/14 որոշումը, ու կհասկանաք, թե ինչ եմ ասում:
«Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ, խնդրում եմ փոխեք էնպես, որ նորից հնարավոր լինի նախադեպերի մեջ բառային որոնում անել: Նախադեպի Word ֆայլը տեղադրելը շատ լավ միտք ա, բայց ձեր բառային որոնման համակարգը շատ լավն է (ավելի քան մյուս կայքերինը), ու չարժե իրան փչացնել»:
Իրավաբան.net