Իրազեկում՝ անձնագիրը եռօրյա ժամկետում ստանալու մասին

Մինչ այժմ անձնագիրը առավել սեղմ ժամկետում՝ երրորդ աշխատանքային օրը լրացուցիչ վճարի դիմաց ստանալու համար քաղաքացին կարող էր դիմելմիայն Երևան քաղաքի անձնագրային ծառայություներ: Այժմ այդ հարցով կարելի է դիմել նաև մարզերում տեղակայված անձնագրային ծառայություններ, որը զերծ է պահում Երևան հասնելու նպատակով լրացուցիչ ծախս կատարելուց:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

Մարզերում տեղակայված անձնագրային ծառայություններում կան կոնկրետ օրեր, որ հնարավոր չէ կնքել եռօրյա պայմանագիր: Այդ օրերի համար կարող եք տեղեկանալ անձնագրային ծառայություններից:
———————————————
Երրորդ աշխատանքային օրը անձնագիր ստանալու համար լրացուցիչ վճարը կազմում է 10.000 դրամ, իսկ կորստյան հիմքով նշված ժամկետում ստանալու դեպքում՝ 50.000 դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել