Հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետն այսուհետ հնարավոր չի լինի երկարաձգել։ Նման որոշում այսօր ընդունեց կառավարությունը։
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը տեղեկացրեց, որ ուժը կորցրված են ճանաչվում անձնագրերի վավերականության ժամկետները հինգ տարով երկարաձգելու դրույթները։
«Կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի վավերականության ժամկետը երկարաձգելու հնարավորություն օրենքով չի նախատեսվում՝ հաշվի առնելով հաստատված պահանջները»,- գործադիրի նիստի ընթացքում ասաց ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը։
Մեզ հետ զրույցում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը տեղեկացրեց, որ կարգի ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացին այլևս չի կարողանալու քաղաքացին անձնագիրը երկարաձգել։ Նա նաև հաղորդեց, որ մինչ այդ երկարաձգածները կպահպանեն իրենց ուժը։
Այս նախագիծը ոստիկանությունը հիմնավորում է միատեսակ իրավանորմի կիրառման պահանջով, ինչպես նաև այն հանգամանքով, որ շատ երկրներ՝ մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգները, երկարաձգված անձնագրերով մուտքի վիզա չեն տրամադրում կամ արգելում են այդ անձնագրերով մուտք իրականացնել երկիր։
Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: