«Օրինապահի» կարգավիճակ՝ ևս 6 հարկատուների

Օրինապահ հարկ վճարողների թիվն աճում է: «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման հերթական փուլի արդյունքների ամփոփմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հուլիսի 19-ին հավաստագիր է շնորհել ևս 6 հարկ վճարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 8 ներկայացուցիչներից սահմանված չափանիշներին չեն համապատասխանել 2-ը: Հիշեցնենք, որ տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 168 տնտեսվարող, որից 121-ի դիմումը բավարարվել է, 47-ինը՝ մերժվել: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում:

ՑԱՆԿ

Օրինապահ հարկ վճարողների

1. «ՖԼԱԹ-ՔԼԱԲ» ՓԲԸ

2. «ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ» ՍՊԸ

3. «Ի-ՎԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՓԲԸ

4. «ՆՅՈՒԶ ԴԻՓԼԻ» ՍՊԸ

5. «ԱՄՈՒՆԴԻ- ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ

6. «ԶԱՆԳԵԶՈՒՐ ՏԵՐՄԻՆԱԼ» ՍՊԸ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել