ՀՀ ՄԻՊ-ից հայտնում են, որ Երևան քաղաքի Ֆիրդուսի փողոցում գործող շուկայի տարածքում ապամոնտաժման աշխատանքների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։
Համապատասխան պարզաբանումների պահանջով գրություն է հասցեագրվել Երևանի քաղաքապետարան:
Հիշեցնենք, որ ինչպես արդեն հայտնել էինք, այսօր վաղ առավոտից սկսել էին Ֆիրդուսի փողոցում տեղակայված շուկայի ապամոնտաժման աշխատանքները, ինչը սակայն ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ վաճառողնեը չեն լքում իրենց տաղավարները: