ՀՀ նախագահի հրամանագրով հուլիսի 12-ին Լևոն Մարտիրոսյանը նշանակվել Կանդայում Հայաստանի դեսպան: Ներկայացնում ենք նրա կենսագրությունը:
Ծննդյան տարեթիվը
Ծնվել է 1976թ. փետրվարի 19-ին Երևանում:
Կրթությունը
1997թ. ավարտել է Մեծ Բրիտանիայի Էսեքսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, միջազգային իրավունքի մագիստրոս:
2000թ. մասնակցել է Ջոն Սմիթի անվան կրթական ծրագրին երիտասարդ հասարակական- քաղաքական գործիչների համար (Մեծ Բրիտանիա):
2003թ. մասնակցել «21-րդ դարի առաջնորդներ» բարձրագույն գործադիր դասընթացին, Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոց (ԱՄՆ):
2008թ. մասնակցել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության «Ապագայի անհատականություն» քաղաքական ծրագրին (Ֆրանսիա):
Աշխատանքային գործունեությունը
Զբաղվել է իրավաբանական մասնավոր գործունեությամբ: 2001թ. «Երիտասարդ դեմոկրատների միություն» ՀԿ, հիմնադիր: 2003թ. «Բրիտանակակն շրջանավարտների ասոցիացիա» ՀԿ, հիմնադիր:
2007թ. Միացյալ ազատական ազգային կուսակցության (ՄԻԱԿ) համահիմնադիր, գլխավոր քարտուղար, ՄԻԱԿ խորհրդի քարտուղարության անդամ:
2007-2008թթ. ՀՀ վարչապետի օգնական:
2008-2012թթ. ՀՀ Նախագահի օգնական:
2012թ. մայիսի 6-ին ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի հանրապետական կուսակցությունից:
Ընտանեկան կարգավիճակը
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
1997-1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: ՀՀ Նախագահի հուլիսի 12-ի հրամանագրով նշանակվել է Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Օտտավա):