Հերթական միկրոավտոբուսային երթուղին հանվեց ցանցից

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր որոշել է դադարեցնել «ԻՍԱՎ» ՍՊԸ-ի՝ Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ22 երթուղու սպասարկման իրավունքը։ Երևանի քաղաքապետի 2012թ. մարտի 30-ի «Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցը հաստատելու մասին» հ.2911-Ա որոշման N 2 հավելվածից հանել միկրոավտոբուսային հ.22 երթուղին։ Քաղաքապետը նաև որոշել է լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին՝ լուծել Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.22 երթուղու համար «ԻՍԱՎ» ՍՊԸ-ի հետ կնքած՝ ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման պայմանագիրը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել