Քաղաքացի-պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար է սահմանվում

Քաղաքացի-պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարը սահմանվում է 4 900 000 ՀՀ դրամ: Այս մասին գործադիրի նիստին ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

Նա հիշեցրեց, որ վերջերս կառավարության նախաձեռնությամբ փոփոխություններ կատարվեցին Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքում, որի բուն նպատակն էր թույլ չտալ, որ քաղաքացիները հայտնվեն անօթևան վիճակում․ «Խնդրի էությունն այն է, որ նախատեսված է՝ քաղաքացու միակ բնակարանի վրա բռնագանձում չի կարող կատարվել, օրենքը սահմանել էր, որ կառավարությունը պետք է նախատեսի այն նվազագույն ստանդարտները, որով որոշվում է այդ մինիմալ պահանջները բնակարանի հետ կապված»,- հայտնեց գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ նախարարությունն ուսումնասիրել է նորմատիվային դաշտը և անշարժ գույքի գները, կանգնել են 4 մլն 900 հազար ՀՀ դրամի վրա․ «Ուզում եմ հիշեցնել, որ խոսքը վերաբերում է սահմանափակումներին զուտ բռնագանձման վարույթով և դա չի տարածվում այն դեպքի վրա, երբ գույքը գրավադրված է»,- նշեց նախարարը։

Գործադիրը հաստատեց որոշումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել