Նախատեսվում է ներդնել բժշկական հաշտարարի համակարգ

Առողջապահության նախարարության կողմից e-draft.am կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին» օրենքի հայեցակարգին հավանություն տալու մասին»  կառավարության արձանագրային որոշման նախագիծը:

Նշվում է, որ այս նախագծի ընդունումը իրավական հիմք կհանդիսանա «Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին»  օրենքի նախագծի մշակման համար, որով առաջին անգամ կամրագրվի պացիենտների իրավունքների պաշտպանության միջազգայնորեն ընդունված առանձին կառուցակարգ՝ դրանով իսկ ապահովելով պացիենտների իրավունքների մասնագիտացված, անվճար, արագ և արդյունավետ պաշտպանությունը:

Ամբողջական նախագիծն այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել