Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում` հուլիսի 8-ին Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 9-ին՝ արևելյան շրջաններում, 10-ին՝ հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 9-10-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում`

Սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հուլիսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`           39.90C (1986 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`               10.50C (1974 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`           25.30C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել