Ազգային փոքրամասնություններից ՀՀԿ ցուցակով 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուստամ Մախմուդյանը 35 տարեկան է: Աշխատանքային գործունեություն սկսել է ծավալել 2002-03 թթ.ներին:
Մախմուդյանը ներկայացրել է իր հայտարարագիրը, ըստ որի որպես անշարժ գույք է նշվել՝
- անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույց,
- հողամաս
- բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում
- Բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք:
Որպես շարժական գույք՝
- Mercedes-Benz 240
- Opel Vectra A
- Opel Vectra C Signum 2.2 L
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ պատգամավորը տիրապետում է 17.000.000.00 դրամի, 26.500.00 դոլարի և 4.500.00 եվրոյի:
Բացի այս, որպես փոխառություն է հանձված 4.151.539.00 դրամ մեկ մասով և 300.000.00 մեկ այլ մասով:
Ռուստամ Մախմուդյանը 5 տարբեր կառույցներից էլ որպես աշխատավարձ ստանում է շուրջ 2.421.090.00 դրամ: Հավելյան, որպես բնամթերք էլ եկամտի աղբյուրը կազմում է 4.500.000.00 դրամ:
Ստորև ներկայացնում ենք նաև նրա կենսագրությունը.
Ալիսա Չիլինգարյան