ՃՈ-ն՝ ֆեյսբուքում

ՀՀ Ճանապարհային ոստիկանության ծառայությունն արդեն պաշտոնական էջ ունի Ֆեյսբուքում:

Ինչպես էջում է նշված՝ այն ևս մեկ հարթակ է ներկայացնելու Ճանապարհային ոստիկանության գործունեությանը վերաբերող առավել ամբողջական տեղեկատվություն, ինչը կնպաստի հասարակության և Ճանապարհային ոստիկնության կապի ամրապնդմանը և ճանապարհային երթևեկության անվտանգության խնդիրների առավել արդյունավետ լուծմանը:

Էջում տեղադրված նյութերի մեկնաբանություններում օգտատերերը հնարավորություն են ունենում ուղղել իրենց հարցերը, ստանալ պատասխաններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել