Շարունակվում են Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյանի անվան զբոսայգու ստորգետնյա հետիոտնային անցման այս տարվա ապրիլ ամսից մեկնարկած շինբարեկարգման աշխատանքները: Ըստ այդմ, հեռացվել են հատակի ու պատերի շարքից դուրս եկած կամ վնասված սալերը, որոնք այժմ փոխարինվում են նորերով: Արդեն ավարտվել է վնասված աստիճանների փոխարինումը, որին կհաջորդի աստիճանավանդակների մակերեսային շերտի թարմացումը:
Առաջիկայում կհղկվեն սալապատ բոլոր հատվածները, կնորոգվեն տարիների ընթացքում քայքայված առաստաղի բետոնե առանձին հատվածները: Ստորգետնյա անցումը կունենա ջրահեռացման ու լուսավորության նոր համակարգեր:
Նորոգման աշխատանքները նախատեսված է ավարտել նոր ուսումնական տարվա նախաշեմին: