Փոխնախարարը լքում է պաշտոնը

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Մարգարյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն էր աշխատել որպես ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար, որի համար շնորհակալ եմ ՀՀ վարչապետ պրն. Կարապետյանին: Հինգ ամիսների ընթացքում հասցրի խորապես ծանոթանալ սոցիալական ոլորտի խնդիրներին և հանդես գալ դրանց լուծման ծրագրերով: Պետք է ընդունեմ, որ դժվար որոշում եմ կայացնում, քանի որ հեռանում եմ պարտքի և պատասխանատվության մեծ զգացումով` կիսատ թողնելով սկսածս բարեփոխումները: Առաջիկա տարիներին չեմ տեսնում ինձ պետական համակարգում կամ քաղաքական գործունեության մեջ: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր գործընկերներիս արդյունավետ համագործակցության համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել