Ազգային ժողովում նոր նշանակումներ են կատարվել։ Այս տեղեկատվությունը մեզ հասանելի է դարձել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից։ Ըստ հանձնաժողովի կայքի՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական է նշանակվել Անուշ Սուքիասյանը, նշանակումը կատարվել է հունիսի 20-ին։ Բացի այդ, ԱԺ նախագահի որոշմամբ Մկրտիչ Մինասյանը վերանշանակվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնին։