Համայնքի նոր ղեկավար կընտրեն

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շիրակամուտ համայնքի ղեկավար Սամվել Մազմանյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքում: 2017 թվականի հունիսի 2-ին Սամվել Մազմանյանը մահացել է: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ 2017 թվականի հունիսի 9-ին ՀՀ Լոռու մարզի Շիրակամուտ համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին արձանագրություն:

Վերոնշյալ արձանագրությունը ՀՀ Լոռու մարզպետի միջոցով ներկայացվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:

Ուստի կառավարության վաղվա նիստին կհաստատվի այս ընտրությունների անցկացման հարցը։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել