Մալիշկայի մոտ վթարի հետևանքով տուժողները Իրանի քաղաքացիներ են

Հուլիսի 1-ին, ժամը 07:33-ին տեղեկություն է ստացվել, որ Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին՝ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 130-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» (վարորդ՝ 1982 թ. ծնված Ա. Օ.) մակնիշի 34 MR 546 և «Nissan Elgrand» մակնիշի 35 AS 204  (վարորդ՝ 1987 թ. ծնված Վ. Ս.) պետհամարանիշերով  ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1959 թ. ծնված Ա. Հ.ը տեղում մահացել է, իսկ 1981 թ. ծնված Կ. Պ.-ը տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ՝ մահացել է:

Փրկարարները «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին: Վերջինս և ուղևոր՝ 2009 թ. ծնված Մ. Օ.-ը հոսպիտալացվել են Վայքի ԲՄ: Եղեգնաձորի ԲԿ են հոսպիտալացվել «Nissan Elgrand» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ՝  1977 թ. ծնված Մասումե Մանսուրի Ահմադը (ԻԻՀ քաղաքացի), 1972 թ. ծնված Մաջիտ Ազատ Ջաբատը (ԻԻՀ քաղաքացի), 1995 թ. ծնված Սույի Փասանդիտե Ջավադը (ԻԻՀ քաղաքացի), վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության, իսկ 1997 թ. ծնված Սառա Փասանդիտե Ջավադը (ԻԻՀ քաղաքացի), Ամիրհոսեյնե Ազադը և Ֆաթիմե Մանսուրի Ահմադը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել