550 հազար դրամ՝ վրաց նախարարի պատվիրակության ընդունելության համար

Վարչապետ Կարեն Կարապետյանը հունիսի 29-ին որոշում է ընդունել՝ հյուրընկալության ծախսերի վերաբերյալ.

«Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիայի գլխավորած պատվիրակության` 2017 թվականի հունիսի 28-30-ը Հայաստանի Հանրապետություն այցի կազմակերպման հետ կապված ծախսերը` 550.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացրած հաշվետվության»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել