Ի՞նչ գույք և եկամուտներ ունի Սերգեյ Բագրատյանը

Սերգեյ Բագրատյանը այս տարվա մայիսի 18-ից ստանձնել է Ազգային ժողովի պատգամավորի մանդատը: Եվ այս պաշտոնը ստանձնելու պահին նա հայտարարագրել է.

  • 2 բնակարան՝ բազմաբնակարան շենքում,
  • 2 հողամաս,
  • 1 անավարտ շինություն,
  • PORSCHE CAYENNE 3.6 մարդատար ավտոմեքենա,
  • 200 միլիոն դրամ խնայողություն,
  • 3 բաժնեմաս՝ 100 դրամ, 25 000 և 10000 դրամ արժողությամբ:

Պաշտոնը ստանձնելու պահին նա որևէ եկամուտ չի հայտարարագրել, ենթադրվում է, որ եկամուտ չի ունեցել:

Սերգեյ Բագրատյանը 2010-2012 թվականներին եղել է Վայոց Ձորի մարզպետ: Եվ 2012-ին մարզպետի պաշտոնը դադարեցնելու պահին հայտարարագրել է հետևյալը.

  • 2 բնակարան՝ բազմաբնակարան շենքում,
  • 1 ամառանոց,
  • 200 միլիոն դրամ խնայողություն,
  • 4,08 միլիոն դրամի եկամուտ՝ ստացված աշխատավարձից:

Սերգեյ Բագրատյանի կինը հոգեբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Նաիրա Հակոբյանն է: Նա, ամուսնու մարզպետի պաշտոնում աշխատելու ընթացքում՝ 2011-ին հայտարարագրել է միայն 2,16 միլիոն դրամ՝ աշխատավարձից ստացված եկամուտ:

Կենսագրույթունը

Ծնվել է 1963թ. հունվարի 3-ին Վայոց Ձորի մարզի Արտաբույնք (նախկինում՝ Եղեգիս) գյուղում:

1986թ. ավարտել է ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետը: Ճարտարագետ-երկրաբան: 1996թ.՝ Երեւանի տնտեսաիրավագիտական համալսարանը (ԵՏԻՀ): Իրավաբան: 2004թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիան: Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մասնագետ: Տնտեսագիտության թեկնածու, ԵՏԻՀ պրոֆեսոր։ Պահեստազորի ավագ լեյտենանտ:

1980-1981թթ. Ազիզբեկովի  թիվ 17 շարժական մեքենայացված տրեստում աշխատել է բետոնագործ։  1986-1987թթ. եղել է Վայքի շինարարական իրերի կոմբինատի հանքի պետ։ 1987թ.՝  «Սապֆիր» արտադրական միավորման ավագ տնտեսագետ։ 1988-1993թթ.՝ Երեւանի կերամիկական կոմբինատի արտադրամասի պետ, 1993-1994թթ.՝ «Հայշինտեխկենտրոն» տրեստի տնօրեն: 1996-1999թթ.՝ Էրեբունի համայնքի ավագանու անդամ: 1998-2008թթ.՝ «Վայք» հյուրանոց ԲԲԸ խորհրդի նախագահ, 2002-2004թթ.՝ «Քիմռեակտիվ» ԲԲԸ կառավարիչ, 2006 թվականից՝ «Կիրառական տնտեսագիտության ազգային կենտրոն» հկ խորհրդի նախագահ։ 2010-2012թթ. եղել է Վայոց ձորի մարզպետ։ 1996 թվականից դասավանդում է ՀՀ Երեւանի տնտեսաիրավագիտական համալսարանում։

2007 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Վայոց ձորի մարզային խորհրդի համակարգողն է:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է «Մայրական երախտագիտություն» հուշամեդալով (2003թ., ԼՂՀ), «Անդրանիկ Օզանյան» մեդալով (2010թ., ՊՆ), ԵԿՄ պատվոգրով (2007թ.), «Լեռնահայաստանի արծիվ» ոսկե հուշամեդալով (2011թ.), «Վարդան Մամիկոնյան» մեդալով (2010թ., Ազատամարտի վետերանների միություն), «Քառօրյա պատերազմին մասնակցելու համար» պատվոգրով (2016թ., ՊՆ):

Մեկ մենագրության եւ բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել