Փոփոխություններ՝ «Վիվասել-ՄՏՍ»-ի ծառայությունների պայմաններում

«Վիվասել-ՄՏՍ»-ը տեղեկացնում է, որ 2017թ. հուլիսի 3-ից դեկտեմբերի 31-ը Ռուսաստանում ռոումինգում գտնվելիս ՄՏՍ Ռուսաստանի ցանցից դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց` «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով կատարված զանգի սակագինը կկազմի 50 դրամ/րոպե: Հիշեցնենք, որ մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը ՄՏՍ Ռուսաստանի ցանցից դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց կատարված ուղիղ զանգի սակագինն է 25 դրամ/րոպե:

Տեղեկացնում է նաև, որ 2017թ. հուլիսի 3-ից «ՎիվաՍել-ՄՏՍ բոնուս» ծրագրով առաջարկվող հետևյալ նվերներն արխիվացվելու են և այլևս հասանելի չեն լինելու ակտիվացման համար:

Նվերի համար Նվեր Պահանջվող միավորներ
4 60 րոպե ներցանցային խոսելաժամանակ 150
10 Ինտերնետ-փաթեթ (10 ՄԲ) 45
11 Ինտերնետ-փաթեթ (50 ՄԲ) 120

Ի դեպ, այսուհետ 30 րոպե ներցանցային խոսելաժամանակ տրամադրող նվերի գործողության ժամկետը կկազմի 7 օր:

Այն բաժանորդներն, ովքեր մինչև 2017թ. հուլիսի 3-ը ակտիվացրած կլինեն վերոնշյալ նվերները, կշարունակեն օգտվել դրանցից նախկին պայմաններով՝ մինչև տրամադրվող փաթեթների սպառումը: Նվերների ամբողջական ցանկը՝ հետևյալ հղմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել