Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն համարվող ներքոհիշյալ հողամասերի փակ դասական աճուրդ.
Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին, հողամասերի վերաբերյալ գրաֆիկական նյութերին կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի անցագրային սենյակում՝ Արգիշտի 1 I հարկ (մուտքն աշտարակի կողմից), ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ինտերնետային կայքում՝ WWW.YEREVAN.AM։ Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն` ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ։ Աճուրդի պայմանների մանրամասներին՝ հողամասի ելակետային տվյալներին, ճարտարապետահատակագծային առաջադրանքի պահանջներին և պայմաններին, հողամասի հատակագծին, պայմանագրի տիպային օրինակին ծանոթանալու ու հայտ ներկայացնելու համար դիմել Երևանի քաղաքապետարան (Արգիշտիի 1, մուտքը աշտարակի կողմից, 2-րդ հարկ, հեռ. 011-514173)։
Աճուրդը կայանալու է 2017թ հուլիսի 7-ին ժ.16.00-ին։ Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2017թ. հուլիսի 4-ը, ժամը 16.00-ը։