Եթե ցանկանում եք ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն և ՀՀ քաղաքացի եք, ապա նախ պետք է ձեռք բերել նույնականացման քարտ, ակտիվացնել հավաստագիրը, վճարել և գրանցվել սպասարկման համակարգում: Ստորև ներկայացնում ենք քայլերը՝ ըստ հերթականության. հարկավոր է՝
- Ստանալ նույնականացման քարտ (PIN և PUK ծածկագրերով)՝ դիմելով ոստիկանության տարածքային անձնագրային բաժանմունք: Քարտը ձեռք բերելիս` համոզվել, որ PIN/PUK թղթի վրա գրված Document Number թվերը համապատասխանում են նույնականացման քարտի համարին:
- Ակտիվացնել նույնականացման քարտում ներառված էլ. ստորագրության հավաստագիրը՝ PIN և PUK ծածկագրերով։ Ուշադրություն. 3 անգամ սխալ մուտքագրելու դեպքում PIN կոդը բլոկավորվում է և այլևս չի վերականգնվում։
- Վճարել 3000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման գումար։ Էլ. ստորագրության հրապարակային պայմանագրին կարող եք ծանոթանալ այստեղ:
- Բանկային վճարում իրականացնելուց 1–2 աշխատանքային օր հետո նույնականացման քարտով անհրաժեշտ է գրանցվել էլ. ստորագրության Անձնական Էջում:
- Գրանցումից հետո սպասել 3-5 ժամ` այլ էլ. ծառայություններում կիրառելու համար: Ուշադրություն. էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման վերջին օրերին էլեկտրոնային համակարգերի բարձր ծանրաբեռնվածության պատճառով և տեխնիկական խնդիրների ժամանակ էլեկտրոնային ստորագրությունն այլ էլեկտրոնային ծառայություններում կարող է ակտիվացվել ուշացումով, որն ԷԿԵՆԳ-ի վերահսկողությունից դուրս է: Խնդիրներից խուսափելու համար էլեկտրոնային ստորագրության ակտիվացման գործողություններն անհրաժեշտ է կատարել նախապես՝ առնվազն 2 աշխատանքային օր առաջ:
Իրավաբանական անձիք
կարող են դիմել ԷԿԵՆԳ ընկերություն` ձեռք բերելու Նույնականացման քարտի ընթերցման ծրագիր: Ծրագիրը թույլ է տալիս ծանոթանալ, արտահանել և տպել ID քարտում պարունակվող տվյալները: Նույնականացման քարտի ընթերցման ծրագիրը թույլ է տալիս ընկերություններին (Բանկեր, Նոտարական գրասենյակներ և այլն) արագ աշխատել սպասարկվող հաճախորդների հետ, որոնք ներկայացնում են բիզնես և այլ գործարքների համար իրենց նույնականացման քարտերը:
Ընթերցման ծրագրի օգտագործման լիցենզիան նախատեսված է մեկ օգտագործողի (միավորի) համար, որ չի կարող տեղադրվել մեկ այլ օգտագործողի մոտ:
Ընթերցման ծրագրի ձեռքբերման նպատակով անհրաժեշտ է մեկ օգտագործողի (միավորի) համար վճարել տարեկան 10000 (տասը հազար) ՀՀ դրամ:
Ընթերցման ծրագիրը ձեռք բերելու, ինչպես նաև լիցենզիայի ժամկետը երկարաձգելու նպատակով անհրաժեշտ է դիմել ԷԿԵՆԳ ընկերություն` նամակ ուղարկելով [email protected] էլ. հասցեին կամ զանգահարելով 374 60 464 504 հեռախոսահամարով:
Ընթերցման ծրագիր ձեռք բերելու հաջորդական քայլերն են.
- Ծանոթանալ Ընթերցման ծրագրի պայմանագրի հետ
- Տեղադրել Ընթերցման ծրագրի փորձնական տարբերակը:
- Կատարել վճարում և ուղարկել հաստատված վճարման կտրոնի լուսապատճենը
- Ուղարկել ակտիվացման բանալին (ները)
- ԷԿԵՆԳ-ի կողմից տրամադրված լիցենզիաները ներբեռնել Ընթերցման ծրագրի մեջ՝ համաձայն ձեռնարկի 4-րդ կետի:
Ընթերցման ծրագրի Լիցենզիան տրամադրվում է 1 տարի ժամանակահատվածով: Ընթերցման ծրագրի լիցենզիան երկարաձգելու նպատակով, խնդրում ենք դիմել մեզ [email protected] էլ-փոստով:
Ընթերցման ծրագիրը համատեղելի է միայն հետևյալ օպերացիոն համակարգերի հետ՝ Windows 7, 8, 10, որոնք պետք է լինեն արտոնագրված և թարմացված: Ընթերցման ծրագրի անխափան աշխատանքի համար օգտագործողը պարտավոր է նաև ապահովել իր համակարգչում տեղադրված ծրագրերի համատեղելիությունը ընթերցման ծրագրի հետ և ապահովել իր համակարգչի անվտանգությունը, այդ թվում՝ հակավիրուսային ծրագրերի առկայությունը, որոնք պետք է լինեն թարմացված: ԷԿԵՆԳ-ը պատասխանատու չէ ընթերցման ծրագրի խափանումների կամ հնարավոր այլ տեխնիկական խնդիրների համար և չի պարտավորվում տեխնիկական աջակցություն ցուցաբերել օգտագործողին, եթե օգտագործողը չի պահպանել նշված կանոնները:
Հիշեցում: Ընթերցման ծրագրի օգտագործման լիցենզիան տրամադրվում է որոշակի՝ միայն մեկ համակարգչային սարքում տեղադրելու միջոցով այն օգտագործելու իրավունքով, ակտիվացվում է տվյալ սարքի MAC հասցեի նույնականացման եզակի ցուցիչին կցելու եղանակով և օգտագործողի կողմից ծրագրային փաթեթի ամբողջականությանը որևէ եղանակով պատճառված վնասի կամ կորստի դեպքում լիցենզիան չի կարող անհատույց վերականգնվել կամ փոխարինվել։