Երևանում երեկ կրակոցներ են եղել

Էրեբունի վարչական շրջանում երեկ կրակոցներ են եղել: Ոստիկանության լրատվության բաժնի ղեկավար Էդգար Ջանոյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց այս լուրը՝ նշելով, որ կրակոցների մասին ահազանգից հետո 23:25-ին տեղեկատվություն է ստացվել Էրեբունի բժկական կենտրոնից այն մասին, որ հրազենային վնասվածքով ԲԿ է տեղափոխվել մի երիտասարդ. «Այս պահին պարզվում են դեպքի հանգամանքները, նշանակվել է դատաբժշշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն»,- հայտնեց պարոն Ջանոյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել