Հակակոռուպցիոն ոլորտում կառավարությունը մի շարք քայլեր է նախատեսում

Կառավարությունն իր ծրագրում հակակոռուպցիոն ոլորտում  նախատեսում է՝

1) մինչև 2018 թվականի ավարտը զարգացնել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը, ստեղծել և գործարկել միջազգային իրավական չափորոշիչներով նախատեսված և պահանջներին համապատասխանող հակակոռուպցիոն կանխարգելիչ ինքնավար մարմին.

2) մինչև 2018 թվականի ավարտը ձեռնարկել միջոցներ գործող հակակոռուպցիոն ռազմավարության շարունակական իրականացման ուղղությամբ՝ շեշտադրելով հանրային ծառայության համակարգում բարեխիղճ, ազնիվ ու արհեստավարժ կադրերով համալրելու անհրաժեշտությունը: Մշակել հակակոռուպցիոն նոր գործուն, հեռանկարային ռազմավարություն՝ նոր հակակոռուպցիոն թիրախային ոլորտների սահմանմամբ.

 3) մինչև 2019 թվականի ավարտը ձեռնարկել միջոցներ հայտարարագրման, էթիկայի, անհամատեղելիության և այլ սահմանափակումների ինստիտուտների շարունակական կատարելագործման ուղղությամբ և շարունակաբար ընդլայնել հայտարարագիր ներկայացնող անձանց ցանկը.

4) մինչև 2019 թվականի ավարտը հստակեցնել օրենսդրական մակարդակում կոռուպցիոն հանցագործությունների և զանցանքների շրջանակները.

5) մինչև 2021 թվականի ավարտը բարելավել հակակոռուպցիոն ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման համակարգը.

6) մինչև 2018 թվականի ավարտը ներդնել, զարգացնել ազդարարների պաշտպանության գործուն կառուցակարգերը և ապահովել դրանց կիրարկումը: Ստեղծել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ՝ ազդարարին անանուն կերպով հաղորդում տալու հնարավորության տրամադրմամբ.

7) մինչև 2019 թվականի ավարտը ձեռնարկել միջոցներ ԱՃԹՆ (Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն) վավերացման գործընթացի շրջանակներում անհրաժեշտ միջոցառումների իրականացման ուղղությամբ.

8) մինչև 2020 թվականի ավարտը ձեռնարկել միջոցներ կոռուպցիոն հանցագործություններ քննող նախաքննական մարմինների ենթակայության և կոռուպցիոն հանցագործությունների քննության լիազորությունները մեկ մարմնին տրամադրման հնարավորության ուսումնասիրման ուղությամբ:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել