Ոստիկանապետը աշխատանքից ազատել է Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանին

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի այսօրվա հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզի Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանը։ Այս մասին Իրավաբան.net-ին հաղորդեցին ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից։

Հիշեցնենք, որ 2016թ․ մարտի 8-ին Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը ծեծի էր ենթարկել իր տեղակալի եղբորը՝ Արթուր Գևորգյանին: Միջադեպից օրեր անց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նրա նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, իսկ մինչև դրա ավարտը ժամանակավորապես դադարեցվեց Ազիզյանի լիազորությունները:

Արդյոք նրա պաշտոնանկությունը որևէ առնչություն ունի՞ ծեծի և ծառայողական քննության հետ։ Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չի պատասխանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել