Ուշադրություն. ճանապարհային ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը

Տրանսպորտային միջոցների գրանցման և վարորդական վկայականների հատկացման էլեկտրոնային համակարգը սերվերի խափանման պատճառով չի գործում, ինչի հետևանքով Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն կարողանում սպասարկել քաղաքացիներին:

.
Ճանապարհային ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը և հավաստիացնում, որ արվում է հնարավոր ամեն ինչ տեխնիկական խնդիրները արագ լուծելու համար:

.
Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել