Ոստիկանությունը պաշտպանում է մարդու կյանքն ու առողջությունը, իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև այլ օրինական շահերը: Ոստիկանության ծառայողն իր գործունեությունն իրականացնելիս հաճախ հանդիպում է այնպիսի հանգամանքների, որ ստիպված է լինում գործադրել ֆիզիկական ուժ:
Իրավախախտումները կանխելու կամ խափանելու, իրավախախտներին բռնելու և ոստիկանություն ներկայացնելու, ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաև ինքնապաշտպանության նպատակով ոստիկանության ծառայողն իրավունք ունի իրավախախտների նկատմամբ գործադրել ֆիզիկական ուժ (այդ թվում՝ ձեռնամարտի հնարքներ), ինչպես նաև ձեռքի տակ գտնվող անհրաժեշտ առարկաներ, եթե ոչ ուժային միջոցները չեն ապահովում ոստիկանության վրա դրված պարտականությունների կատարումը:
Միևնույն ժամանակ նշենք, որ ոստիկանության կողմից մարդուն խոշտանգումների, բռնության, այլ դաժան կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթարկելը պատժվում է օրենքով:
Աղբյուր` Իրավաբան.net