26-ամյա երիտասարդը մահացել է

Ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 28-ին, ժամը 5-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Երասխահուն-Վարդանաշեն ճանապարհի 1-ին կմ-ին դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հունիսի 2-ին, ժամը 1.10-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում վարորդը՝ 1990 թ. ծնված Անդրանիկ Սեդիկյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Քննությունը շարունակվում է:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել