Իսրայելն առաջին երկիրն էր, որ արգելեց չափազանց նիհար թոփ-մոդելների աշխատանքը:
Բանն այն է, որ դեռահաս աղջիկների համար մոդելները համարվում են իդեալներ, ուստի վերջիններս ցանկանում են ամեն գնով նմանվել նրանց:
Օրենքի ընդունմամբ փորձ արվեց պաշտպանել դեռահասներին` ստանդարտ կազմվածք ունենալու ոչ ճիշտ պատկերացումներից:
Համաձայն օրենքի` հարթակի վրա չեն կարող բարձրանալ օրենքով սահմանվածից ավելի քիչ քաշ ունեցող մոդելները:
Աղբյուրը` Իրավաբան.net