Հին ժամանակներում Կենտրոնական Եվրոպայում կիրառություն ուներ «հարցաքննության բազմոց»-ը:
Մեղադրյալին մերկացնում և ստիպում էին, որ նա նստի սուր երկաթներով պատված բազմոցի վրա: Մեղադրյալը չէր կարող շարժվել, քանի որ կունենար ծանր վնասվածքներ: Եթե այդքանն էլ բավարար չէր, ապա հատուկ սարքով կոտրում էին նրա վերջույթները:
Ներկայումս դժվար է պատկերացնել Եվրոպայում հարցաքննության համար նախատեսված նման բազմոց, իսկ ՀՀ օրենսդրությունը սահմանում է, որ քրեական դատավարության ընթացքում ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, անօրինական ֆիզիկական կամ հոգեկան բռնության, այդ թվում` բժշկական դեղամիջոցների օգտագործմամբ, սովի, ուժասպառման, հիպնոսի, բժշկական օգնությունից զրկվելու, ինչպես նաև այլ դաժան վերաբերմունքի: Արգելվում է կասկածյալից, մեղադրյալից, ամբաստանյալից, տուժողից, վկայից և քրեական դատավարությանը մասնակցող այլ անձանցից ցուցմունքներ կորզել բռնության, սպառնալիքի, խաբեության, նրանց իրավունքների ոտնահարման, ինչպես նաև այլ անօրինական գործողությունների միջոցով:
Աղբյուր` Իրավաբան. net