Քիչ առաջ տեղեկացրել ենք, Լևոն Մկրտչյանը վերանշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնին։
Լևոն Մկրտչյանն ունի ունի երկու բնակարան, հողամաս և ավտոտնակ, ինչպես նաև LEXUS RX 350 մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաև տիրապետում է երեք բաժնեմասերի 37 մլն, 85 մլն և 70 մլն դրամի չափով։
Պաշտոնատար անձը հինգ կետերով ամրագրել է փոխառություններ, այդ թվում՝ ԱՄՆ դոլարի չափով։
Նրա դրամական միջոցները կազմում են 20 հազար ԱՄՆ դոլար, 25 հազար եվրո և 15 մլն ՀՀ դրամ։
Պարոն Մկրտչյանը 2016թ․-ի իր վերջին հայտարարագրում նշել է 44 մլն դրամի չափով եկամուտներ, որոնցից միայն 5,3 մլն դրամն է կուտակվում աշխատավարձից։
Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը․
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1965թ. մարտի 18, ք. Երևան
Կրթություն
1981-1986թթ. Երևանի պետական համալսարան
Աշխատանքային գործունեություն
1986-1998թթ. Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ` ասպիրանտ, դասախոս
1998-1999թթ. ՀՀ կրթության և գիտության նախարար
1999-2000թթ. ՀՀ վարչապետի խորհրդական- ՀՀ կրոնի գործերի պետական խորհրդի նախագահի պաշտոնակատար
2000-2001թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
2001-2003թթ. ՀՀ կրթության և գիտության նախարար
2003-2006թթ. ՀՀ Ազգային ժողով` պատգամավոր, ՀՅԴ խմբակցության նախագահ
2006-2008թթ. ՀՀ կրթության և գիտության նախարար
2008թ.-ից ՝ Երևանի պետական համալսարան` պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի դոցենտ
2016թ. փետրվարի 24-ից՝ ՀՀ կրթության և գիտության նախարար
Այլ տվյալներ
Զինապարտ է, ավագ լեյտենանտ
Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Պարգևներ
ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ
ՀՀ վարչապետի հուշամեդալ
«Համագործակցության համար» մեդալ
«Մովսես Խորենացի» մեդալ
Կուսակցական պատկանելությունը
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի դուստր