Վարդան Պողոսյանը պարգևատրվել է սահմանադրական բարեփոխումների գործում ներդրած նշանակալի ավանդի համար

Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևների և կոչումների շնորհման արարողությունը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տոնի առթիվ պետական պարգևներ եւ կոչումներ է շնորհել մի խումբ անձանց։

Այսպես` Սահմանադրական բարեփոխումների իրականացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Միջազգային համագործակցության գերմանական ընկերության Հայաստանի իրավական ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել