Մայիսի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել՝ պետական բարձրագույն պարգևներ է հանձնելու վերաբերյալ.
Հանրապետության տոնի առթիվ, հայրենիքի պաշտպանության գործում մատուցած նշանակալի ծառայությունների համար Ռուբեն Պետիկի ԳԵՎՈՐԳՅԱՆը պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:
Հանրապետության տոնի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար Վանաձորի «Սարտիս-Գլորիա» ձեռնարկության համահիմնադիր Գագիկ Սամսոնի ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: