«Արմենիա» ավիաընկերությունը մայիսի 25-ին ստացել է թույլտվություն՝ իրականացնելու կանոնավոր ուղիղ չվերթներ՝ Երևան-Պրաhա-Երևան ուղղությամբ: Չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին:
Իսկ հուլիսի 12-ից «Արմենիա» ավիաընկերության օդանավերը կանոնավոր չվերթով սկսեն մեկնել Բարսելոնա: Չվերթները կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի:
Այս մասին տեղեկանում ենք «Արմենիա» ավիաընկերությունից: