ՌԴ ՊՆ նախկին զինծառայողը խաբեությամբ ՀՀ պետբյուջեից կենսաթոշակ է ստացել

ՌԴ ՊՆ N զորամասի նախկին զինծառայողը խաբեությամբ ՀՀ պետբյուջեից կենսաթոշակ է ստանաց:

Ըստ մեղադրական եզրակացության Միքայել Մինասյանը ՌԴ ՊՆ N զորամասի հրամանատարի հրամանով ժամկետից շուտ ազատվել է զինվորական ծառայությունից և պահեստազոր ուղարկվել: Դրանից հետո խաբեության եղանակով ՀՀ պետբյուջեի միջոցները հափշտակելու դիտավորությամբ զինվորական ծառայության ստաժի վերաբերյալ կեղծ տվյալներ է մտցրել, իբր ծառայել է և տարբեր զորամասերում: Հետո դիմում է ներկայացրել Գյումրիի զինկոմիսարիատ` իրեն կենսաթոշակ վճարելու համար` ներկայացնելով կեղծ տվյալներով անձնական գործը: Փաստաթղերի հիման վրա Մինասյանը 2010թ. նոյեմբերի 24-ից մինչև 2013թ հուլիսի 1-ը կենսաթոշակի տեսքով ապօրինի ստացել և հափշտակել է խոշոր չափի` 1.703.295 ՀՀ դրամ գումար:

Նշենք, որ նա ազգությամբ հայ է, հանդիսանում է ՌԴ քաղաքացի, ունի միջնակարգ մասնագիտական կրթություն:

Գործը քննվում է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Մարալիկի նստավայրում: Նիստը նախագահում է դատավոր Արտակ  Թադեվոսյանը:

Ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել