Այլ երկրի քաղաքացիություն ստանալու դեպքում պարտավորություն չկա դիմելու ոստիկանություն

Կառավարության մայիսի 25-ի նիստին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կներկայացնի կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 20-ի N 1110-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերեբրյալ որոշման նախագիծ:

Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը բխում է վարչապետի 2017 թվականի մարտի 31-ի N 315-Ա որոշումից:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի փետրվարի 8-ին ընդունված  ՀՕ-40-Ն և ՀՕ-41-Ն օրենքներով ուժը կորցրած են ճանաչվել «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13.1. հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ այլ պետության քաղաքացիություն ստանալու դեպքում լիազոր մարմնին՝ ՀՀ ոստիկանությանը հայտնելու վերաբերյալ պահանջը, ինչպես նաև նշված պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվություն սահմանող նորմը՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 195.2. հոդվածը (տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով)՝ հաշվի առնելով, որ նշված դրույթները գործնականում կիրառելի չեն: Անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել նաև այդ պարտականության կատարման կարգը սահմանող կառավարության որոշումը:

 Իրավաբան.net     

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել