Առաջիկա օրերին անձրև և ամպրոպ է սպասվում

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում` մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ին և 28-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, 27-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 25-27-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:  

Երևան քաղաքում`

Մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ, 27-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, 25-ի և 28-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ: 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի մայիսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`   33.60C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`        6.10C (1991 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`  19.00C

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել