Դրամաշնորհային ծրագիր՝ ՄԱԿ-ի կողմից

ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը հայտարարել է  DAPC 2017 դրամաշնորհների մրցույթ: Դրամաշնորհների նպատակն է աջակցել երիտասարդական կազմակերպություններին՝ իրականացնելու երիտասարդության շրջանում թմրանյութերի օգտագործումը կանխարգելող միջոցառումներ: Այս մասին հայտնում են կրթության և գիտության նախարարությունից:

Իրականացվող միջոցառումները պետք է հիմնվեն Թմրամիջոցների օգտագործման կանխարգելման միջազգային ստանդարտների վրա https://www.unodc.org/unodc/en/prevention/prevention-standards.html  և համահունչ լինեն ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի Երիտասարդական նախաձեռնության ոգուն:

Մանրամասները և դիմում-հայտերը հասանելի են www.unodc.org/youth կայքում: Երիտասարդական կազմակերպությունները կարող են հայտերը ներկայացնել մինչև հունիսի 8-ը: ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին (հեռ.` 010562364):

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել