ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հանձնարարել է կենտրոնացնել ջանքերը հակառակորդի սադրանքներից զերծ մնալու համար

Մայիսի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված զինվորական կարգապահության ամրապնդման և մարտական հերթապահության կազմակերպման ու կրման պայմանների կատարելագործման ուղղությամբ կատարվող աշխատանքների քննարկմանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ըստ աղբյուրի՝ խորհրդակցության ընթացքում ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հանձնարարել է շարունակել առաջնագծում ու մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության, մարտական հերթապահության կրման պայմանների, ամրաշինական կառույցների կատերալագործման ուղղությամբ տարվող աշխատանքները և առավել կենտրոնացնել ջանքերը հակառակորդի սադրանքներից ու ոտնձգություններից զերծ մնալու, դիրքապահ զինծառայողների անվտանգությունն ապահովելու համար: Այս առնչությամբ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն առաջադրել է որոշակի խնդիրներ, տվել մի շարք ցուցումներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել