Երեկ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով սարսափած ականատեսները պատմել են իրենց տեսածի մասին: Զարհուրելի կադրերում երևում են, թե ինչպես դեռահասները փորձում են դուրս գալ 21 հազար հոգի տեղավորող հսկայական մարզադաշտից:
Աբի Մուլենը պատմել է. «Երբ մենք հեռանում էինք պայթյունը եղավ՝ ինձնից ընդամենը մի քանի սանտիմետր հեռավորության վրա: Մարդկային մաշկի ու մարմնի կտորներն ամենուր էին՝ նաև իմ մազերի ու պայուսակի վրա: Դու երբեք չես կարող սպասել, որ նման բան կարող է պատահել քեզ հետ, բայց այս դեպքն ապացուցում է, որ դա կարող է պատահել ցանկացած մեկի հետ»,- ասել է Աբին՝ Daily Mai-ի փոխանցմամբ:
«Այդ ձայնը, արյունն ու վիրավորված մարդիկ, ովքեր վազում էին, երբեք դուրս չի գա մտքիցս»,- պատմել է Գարի Ուոքերը, ով կնոջ հետ սպասելիս է եղել իր երկու դուստրերին, ովքեր համերգին ներկա են եղել:
Նշենք, որ պայթյունը եղել է ամերիկյաց երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ: Երգուհին սիրված է հատկապես դեռահասների շրջանում:
«Ես սպասում էի, որ երեխաներս դուրս գային: Մենք լսեցինք վերջին երգը, մի քանի մարդ դուրս էին գալիս ու հանկարծ զանգվածային հոսք սկսվեց, աղմուկ, ծուխ: Ես թեթև ցավ զգացի ոտնաթաթիս ու սրունքիս մեջ: Կինաս ասց, որ ուզում է պառկել: Ես նրան պառկացրեցի, նա ստամոքսի շրջանում վնասվածք էր ստացել և հավանաբար ոտքն էր կոտրվել: Ես մոտ 3 մետր էի հեռու պայթյունի վայրից: Զարմանալիորեն հեշտությամբ հեռացա այդտեղից»,- նա պատմել է, որ կնոջը տարել են պատգարակի վրա:
Ուուքերը դուստրը՝ Աբիգեյլը, ով քրոջ հետ եղել է մարզադաշտում պայթյունի ժամանակ, պատմել է, որ պայթյունից հետո բոլորը վազում էին ու լացում, փորձում հասկանալ, թե ով որտեղ, ինքը փորձել է համոզվել, որ քույրն իր հետ է: