Ի՞նչ կենսագրություն ունի վարչապետի նոր մամուլի քարտուղարը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արամ Արարատյանը մայիսի 20-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար։ Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրականը․

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1987թ. 12 դեկտեմբերի, ք. Երևան

Կրթություն
2005-2009թթ. – Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարան, քաղաքական գիտությունների բակալավրի աստիճան
2010-2012թթ. – Երևանի պետական համալսարան, միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան
2014-2015թթ. – ՀՀ Դիվանագիտական դպրոց
2016թ. հոկտեմբեր-նոյեմբեր – մասնագիտական վերապատրաստման ծրագիր Նիդերլանդների Քլինգենդալի միջազգային հարաբերությունների ինստիտուտում

Աշխատանքային գործունեություն
2008 -2011 թթ. – «Արմինֆո» լրատվական գործակալություն, թղթակից
2011 – 2015 թթ. – «Մեդիամաքս մեդիա» ընկերություն, ավագ թղթակից, մոնիտորինգի բաժնի մասնագետ
2015-2017 թթ. – ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի կցորդ

Այլ տվյալներ
ԼՂ հիմնահարցի և ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ բազմաթիվ հարցազրույցների ու հոդվածների հեղինակ է: Ղարաբաղյան Շարժման 25-ամյակին նվիրված «Շարժում 1988/25» գրքի համահեղինակ է: Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուների:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել