Ռոումինգն այդքան էլ վախենալու չէ. Վիվասել-ՄՏՍ

Շուտով ամառ է, իսկ դա նշանակում է, որ շատերս պատրաստվում ենք ճամփորդել դեպի աշխարհի տարբեր անկյուններ:

Հանգիստը լիարժեք վայելելու և հավելվածների ավտոմատ թարմացումների հետևանքով ինտերնետի չնախատեսված ծախսերից խուսափելու համար կարևոր է հիշել, որ կանխավճարային բաժանորդները կարող են պարզապես անջատել բջջային ինտերնետը՝ հեռախոսի կարգավորումների միջոցով, ինչպես ցուցադրված է այս նկարներում: Իսկ ձայնային և SMS ծառայությունների հասանելիությունը կօգնի Ձեզ մնալ կապի մեջ՝ որտեղ էլ որ լինեք:

Իսկ եթե դուք հետվճարային բաժանորդ եք, կարող եք անջատել ինտերները ռոումինգում՝ հեռախոսից հավաքելով *115*1# հրահանգը: Տեղեկացնում է Վիվասել ՄՏՍ-ը:

Իմացեք ավելին՝ goo.gl/sZd5Xj

Ռոումինգում բջջային ինտերնետի անջատման ուղեցույց՝ Android ՕՀ-ով գործող սմարթֆոնների համար՝

Ռոումինգում բջջային ինտերնետի անջատման ուղեցույց՝ iOS ՕՀ-ով գործող սմարթֆոնների համար՝

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել