Նախորդ շաբաթ տեղեկացրել ենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ և նախագահի հաստատմամբ՝ մայիսի 18-ին՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից ազատվել է Ռաֆիկ Գրիգորյանը։
Պարոն Գրիգորյանը այս պաշտոնին է եղել 2012թ․-ից։
Ստրոև ներկայացնում ենք նրա կենսագրությունը․
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
17.05.1958թ. Գեղարքունիքի մարզ, գյուղ Ձորագյուղ:
Կրթություն
1989թ. ավարտել է Կիեւի (Ուկրաինա) Գյուղատնտեսական ակադեմիան:
Աշխատանքային գործունեություն
1976-1977թթ. աշխատել է Ձորագյուղի կոլտնտեսությունում:
1982-1996թթ. աշխատել է Ուկրաինայում:
1996-1999թթ. եղել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի համայնքի ղեկավար:
1999-2003թթ. Գեղարքունիքի փոխմարզպետ:
2003-2007թթ. ՀՀ Ազգային ժողովի պտգամավոր (թիվ 31 ընտրատարածք): ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:
2007-2012թթ. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ):
19.06.2007-11.07.2008թթ. ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
11.07.2008-22.08.2008թթ. ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
22.08.2008-31.05.2012թթ. ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: ՀՀԿ խորհրդի անդամ:
6.05.2012թ. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
31.05.2012թ. ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ:
2003 թվականից՝ ՀՀԿ Գեղարքունիքի մարզային խորհրդի նախագահ:
2012-2017թթ․ զբաղեցրել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը:
Այլ տվյալներ
Ծառայել է խորհրդային բանակում: ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է ,,Անանիա Շիրակացի,, մեդալով, ՀՀ ԱԺ նախագահի կողմից՝ ՀՀ ԱԺ պատվո մեդալով, ՀՀ Պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան», «Գարեգին Նժդեհ» և «Ծովակալ Հ.Ս. Իսակով» մեդալներով,գյուղատնտեսական նվաճումների համար՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալով,համագործակցության ամրապնդման համար՝ ՀՀ Ոստիկանության մեդալով:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի չորս երեխա և մեկ թոռ: