Արա Ղարագյոզյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այսօր ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Կարեն Ավետիսյանի նախագահությամբ, մերժել է Վազգեն Մանուկյանին ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին Ոստիկանության հայցը։ Նույն վճռով Վազգեն Մանուկյանի ներկայացուցիչ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանի հակընդդեմ հայցը բավարարվել է: Մասնավորապես, վճռով ՀՀ ոստիկանության ծառայողների գործողությունները, որոնք դրսևորվել են Վազգեն Մանուկյանի ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և իրավունքների խախտմամբ,խոսքի ազատության, հավաքների ազատության դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել:
Հիշեցնեմ, որ 12.09.2015թ. Վստահորդս բերման էր ենթարկվել Բաղրամյան պողոտայում իրականացվող էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված խաղաղ հավաքին մասնակցելու համար: Ոստիկանությունը դիմել է ՀՀ վարչական դատարան Վստահորդիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով»:
Հիմնական լուսանկարում՝ Արա Ղարագյոզյանը
Իրավաբան.net