Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի խթանման որոշումը կասեցվեց

2014 թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ կառավարությունն ընդունեց  «Քվոտայի պահանջի չկատարման դեպքում կազմակերպության կողմից մասհանման կատարման և դրա օգտագործման կարգը հաստատելու մասին» N 1308-Ն որոշումը։ Այն միտված էր հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի և զբաղվածության խթանմանը, սահմանվել էր, որ ընկերություններում, անկախ սեփականության ձևից, սահմանվում է աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվ՝ քվոտա: Այսինքն՝ պետական և մասնավոր կազմակերպությունները պարտադիր պետք է նաև հաշմանդամություն ունեցող աշխատակիցներ ընդունեն աշխատանքի:

Մայիսի 20-ին ուժի մեջ մտավ այս իրավական ակտը կասեցնելու կառավարության որոշումը, որի համաձայն՝ կասեցվում է գործադիրի՝ 2014 թվականի նոյեմբերի 19-ի «Քվոտայի պահանջի չկատարման դեպքում կազմակերպության կողմից մասհանման կատարման և դրա օգտագործման կարգը հաստատելու մասին» N 1308-Ն որոշման գործողությունը` մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել